Հայաստանի ԿԲ-ում որոշել են, որ «Լիդեր» համակարգը սպառնում է երկրի ֆինանսական համակարգի կայունությանը![]() 11 հուլիսի 2011 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Ուժը կորցրած են ճանաչվել «Լիդեռ» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պարզվել է, որ «Լիդեռ» ոչ բանկ վարկային կազմակերպություն ՓԲԸ` 2008 թ. սկսած պարբերաբար դադարեցրել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնակից բանկերի տարածքային որոշ ստորաբաժանումների սպասարկումը: Նման համակարգում հայաստանյան մասնակիցների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից 2006 թ. հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի համաձայն վտանգում է ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը: Հաշվի առնելով վերոնշվածը, հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի 4-րդ մասի 4.1. կետի զ) ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 09.07.2011թ. որոշում է ընդունել ուժը կորցրած ճանաչել «Լիդեռ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված թույլտվությունները, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |