Գալուստ Սահակյան. ՀԱԿ-ը փորձում է տպավորություն ստեղծել, թե երկրում երկիշխանություն է ձևավորվել![]() 5 օգոստոսի 2011 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը փորձում է հանրության շրջանում այն պատկերացումը ստեղծել, թե իշխանությունների ու ՀԱԿ-ի բանակցությունների արդյունքում երկրում երկիշխանություն է ձևավորվել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Այդ առնչությամբ նա հեգնանքով նշել է, որ ՀԱԿ-ը ցանկանում է իր հանրահավաքներում գլուխ գովել, թե «եկանք, տեսանք, հաղթեցինք»: Ընդ որում, նա հավելել է, որ իշխանությունները ոչ թե պատվիրակություն են կազմավորել, այլ աշխատանքային խումբ, որը մտադիր է քննարկել երկրի առջև ծառացած խնդիրներն ու լուծման ուղիները: «Իշխանությունները բանակցում են ոչ միայն ՀԱԿ-ի, այլ նաև այլ խորհրդարանական ու ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ»,-հայտարարել է Սահակյանը՝ նշելով, որ պետք չէ հանրահավաքներում հանդես գալ սանձարձակ հայտարարություններով, երբ բանակցություններ են ընթանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |