ՀԿԵ տնօրենը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին` ե/գ վթարի հետևանքների օպերատիվ վերացման համար 5 օգոստոսի 2011 - 21:09 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինը շնորհակալական նամակ է հղել Վրացական երկաթուղու գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Իրակլի Էզուգբայիային: Ինչպես հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը, իր նամակում Շայդուլլինը շնորհակալություն է հայտնել վրացական կողմին` Գորի քաղաքի մոտ հուլիսի 30-ին տեղի ունեցած երկաթուղային վթարի ժամանակ ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և օպերատիվության համար: «Վթարի վայրում երկու օր անընդմեջ աշխատող վրացական մասնագետների պատրաստվածության և մասնագիտական ունակությունների բարձր մակարդակը թույլ են տվել ամենասեղմ ժամկետներում վերացնել խոշոր վթարի հետևանքները և վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը: Ձեր մասնագետների աշխատանքը, այդ թվում, թույլ է տվել ապահովել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան վերադարձող «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորների անվտանգությունը», - ասված է ՀԿԵ գլխավոր տնօրենի շնորհակալական նամակում: Հուլիսի 30-ին Թբիլիսիից 30կմ հեռավորության վրա գծերից շեղվեցին և շուռ եկան բեռնատար գնացքի 12 վագոններ: Միջադեպի արդյունքում զոհեր չեղան: Գնացքը մթերք և ավտոմեքենաներ էր տեղափոխում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |