«Ամերիաբանկը» փոխում է զարգացման ռազմավարությունը` կորպորատիվ բանկից մինչև ունիվերսալ

«Ամերիաբանկը» փոխում է զարգացման ռազմավարությունը` կորպորատիվ բանկից մինչև ունիվերսալ

PanARMENIAN.Net - «Մինչև հիմա «Ամերիաբանկի» ռազմավարությունը կրում էր կորպորատիվ բնույթ, բայց հիմա մենք հետևողական քայլեր ենք կատարում ունիվերսալ բանկ դառնալու ուղղությամբ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վազրիկ Սեկոյանը:

Նրա խոսքով, վերջին երկու-երեք տարում մանրածախ գործառնություններին բաժին է ընկել 15-20 տոկոս, սակայն բանկը բիզնեսի զարգացման մեծ պոտենցիալ է տեսնում այս ուղղությամբ:

Ինչպես հաղորդել է Սեկոյանը, բանկը մշակում է մանրածախ պրոդուկտներ, որոնք առաջին հերթին ուղղված են կորպորատիվ հաճախորդներին, ինչպես նաև բնակչությանը:

Նման պրոդուկտների շարքում մասնագետը նշել է հիփոթեքային վարկավորումը և ավտովարկավորումը, տարբեր քարտային նախագծերը և այլն:

«Մենք ակտիվ աշխատելու ենք, որպեսզի Հայաստանում ունենանք իսկական private-banking, որը համապատասխանում է միջազգային պահանջներին»,- ասել է նա:

Սեկոյանը նշել է, որ նման private-banking-ը նախատեսում է հաճախորդների ակտիվների, ընտանիքի եկամուտների կառավարում, առանձին հաճախորդի համար ֆինանսական սխեմայի մշակում:

6  06.09.11 - Ամերիաբանկի Վանաձորի մասնաճյուղի բացման արարողությունը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---