Մակդոնալդսը գալիս է Հայաստա՞ն

Մակդոնալդսը գալիս է Հայաստա՞ն

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը պաշտոնական տեղեկատվություն չունի այն մասին, որ Հայաստանում բացվում է արագ սննդի ռեստորանների ` Մակդոնալդսը ցանցի ներկայացուցչությունը: Այդ մասին փոխնախարարը հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:

Նրա խոսքով, ներկայացուցչության բացումը ֆրանչայզինգի պայմանագրի հիման վրա իրենից ներկայացնում է մասնավոր գործարք: «Եթե գործարքի շուրջ հնարավոր բանակցություններն ավարտվեն, ապա դրա մասին պաշտոնապես կհայտարարվի»,- հավելել է նա:

ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն Մակդոնալդսն ընդլայնում է իր աշխարհագրությունը և գալիս է Հայաստան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---