Հաջորդ տարի Սևանի հանրային 2 լողափին կավելանա ևս մեկը

Հաջորդ տարի Սևանի հանրային 2 լողափին կավելանա ևս մեկը

PanARMENIAN.Net - Մյուս տարի Սևանի հանրային 2 լողափերին կավելանա ևս մեկը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը։ Նա նշեց, որ քաղաքաշինության նախարարությունը Սևանի ափին հատկացրել է հանրային լողափ դառնալու ենթակա 65 տարածք։

«Պլանավորում ենք Սևանի ողջ պարագծով սեփական լողափերի կողքին բացել նաև հանրայինները։ Սակայն քաղաքաշինության նախարարության հատկացրած 65 տարածքներից պետք է ընտրենք՝ ըստ դիրքի, չափերի, որ լինեն հասնելու համար մատչելի»,- ասաց բանախոսը։

Խոսելով հանրային լողափերի որակի մասին՝ Աշոտ Ավալյանը նշեց, որ եթե համեմատենք աշխարհի տարբեր երկրներում նման լողափերի հետ, մեր լողափերը բարձր որակ ունեն։ Բանախոսը հավելեց, որ այս տարի հանրային լողափերում բացի ՀՀ քաղաքացիներից, շատ են հանգստացել նաև զբոսաշրջիկները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---