Լեռնիկ Ալեքսանյան. Մասնակիցների սակավությունը վկայում է ՀԱԿ շուրջօրյա նստացույցի ձախողման մասին![]() 18 հոկտեմբերի 2011 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Մասնակիցների սակավությունը վկայում է ՀԱԿ շուրջօրյա նստացույցի ձախողման մասին: Այդ մասին լրագրողներին է հայտարարել հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Ւր հերթին ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը հայտարարել է, որ ձախողում չկա, և մեղադրել է իշխանություններին դեպի Երևան ճանապարհները փակելու մեջ, նպատակ ունենալով խոչընդոտել մարդկանց մասնակցությանը հանրահավաքներին: «Ձախողվածը իշխանություններն են, ձախողում կա միայն իշխանական շրջանակներում»,-ասել է նա: Հանրապետական մեկ այլ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, հերքելով ճանապարհները փակելու մեղադրանքը, նշել է, որ նույնիսկ այդ դեպքում ՀԱԿ-ը պետք է միլիոնանոց Երևանում 200-հազարանոց հանրահավաք կարողանար հավաքել, եթե իրավիճակը երկրում ու Կոնգրեսի հնարավորությունները համապատասխանեին ՀԱԿ հայտարարություններին: Սեպտեմբերի 30-ին ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ցուցարարներին առաջարկեց շուրջօրյա հանրահավաքներ սկսել և դրական պատասխան ստացավ: Որոշվել է, որ հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, որից հետո կորոշվի` շարունակել, թե դադարեցնել դրանք: Հրապարակում վրաններ են խփվել: Հոկտեմբերի 8-ին ՀԱԿ-ն ավարտեց իր բողոքի ակցիան և ընդունեց 18 կետից բաղկացած ամփոփիչ բանաձեև: Բանաձևում ասվում է, որ կոնգրեսի հիմնական կարգախոսն է Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը: ՀԱԿ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |