Վենիամին Սաֆինը վստահ է, որ ճգնաժամի երկրորդ ալիքի դեպքում զարգացող երկրները կտուժեն ավելի քիչ, քան զարգացածները![]() 23 նոյեմբերի 2011 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Ճգնաժամի երկրորդ ալիքի հնարավորության դեպքում զարգացող երկները կտուժեն ավելի քիչ, քան զարգացածները, քանի որ կենտրոնացած են հիմնականում ներքին ապառման վրա, կարծում է Բորսայական առևտրի միջազգային ակադեմիայի ռեկտոր Վենիամին Սաֆինը: «Չգիտեմ ինչպես Հայաստանը, բայց Ռուսաստանը, չնայած արդյունաբերության ոլորտում որոշ անկմանը, ավելի թեթև հաղթահարեց ճգնաժամը, քան Ամերիկան և Եվրոպայի զարգացած երկրները», ասաց նա նոյեմբերի 23-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով, ճգնաժամը չի ավարտվել, քանի որ աճի տեմպերը չեն հասել նախաճգնաժամային մակարդակի: «Արդյունաբերության աճի տեմպերը իջել են, և մոտակա տարիներին ոչ ոք չի կանխատեսում դրանց աճը»,- ասաց նա: Այդ կապակցությամբ, փորձագետը ավելացրեց, որ աճի տեմպերը զարգացած երկներում տարվա կտրվածքով կհասնեն առավելագույնը մինչև 5 տոկոսի, բայց դա բնական գործընթաց է: Իրականում, Սաֆինի կարծիքով, ճգնաժամը վրա է հասնում այն պահին, երբ հասարակությունը սկսում է ավելի վատ ապրել: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |