Հայաստանյան «Բյուրակն» ընկերությունը արժանացել է եվրոպական բիզնես մրցանակի

Հայաստանյան «Բյուրակն» ընկերությունը արժանացել է եվրոպական բիզնես մրցանակի

PanARMENIAN.Net - Հայաստանյան «Բյուրակն» ՍՊԸ ընկերությունը ճանաչվել է «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի կողմից արդեն երկրորդ տարին հովանավորվող European Business Awards մրցանակաբաշխության Եվրոպական բիզնես մրցանակի` «Նախագահի ընտրություն» անվանակարգում:

Անցած գիշեր Բարսելոնում կայացած գալա ընդունելությանը Եվրոպայի առաջատար բիզնես ղեկավարներից, քաղաքական գործիչներից, ձեռներեցներից, բիզնես վերլուծաբաններից, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներից և ակադեմիկոսներից կազմված ժյուրին ընտրել է Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխության 11 հաղթողներին:

Այս տարվա հուլիսի 28-ին «Բյուրակն» ՍՊԸ-ն ի թիվս «ԱՈՒՄ»-ը և «Մանանա Գրեյն»-ի ընտրվել էր արժանանալու «Պատվո ժապավեն»-ին (Ruban d’Honneur) Եվրոպայի 30 երկրների 111 ընկերությունների թվում և հնարավորություն էր ստացել պայքարել Մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում` տասնմեկ անվանակարգերից մեկում հաղթող ճանաչվելու համար:

«Չափազանց ուրախ եմ տեսնել մեր հաճախորդին եվրոպական ամենահեղինակավոր բիզնես մրցանակաբաշխություններից մեկի հաղթողների թվում: Հուսով եմ, որ սա կխթանի հայաստանյան հաջողակ և առավել դինամիկ զարգացող ընկերություններին էլ ավելի խորացնել իրենց գործարար կապերը Եվրոպայի հետ», - նշեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---