ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՍՏԱՑՎՈՒՄ Է ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ25 դեկտեմբերի 2003 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել երեխայի որդեգրման կարգում փոփոխություններ կատարվելու վերաբերյալ: ՀՀ սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդանյանի խոսքերով, այսուհետ Հայաստանում երեխա որդեգրելու ցանկություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները պետք է սպասեն ոչ թե 3, այլ 6 ամիս: Այդ ընթացքում երեխա որդեգրելու առաջնահերթ հնարավորություն կտրվի Հայաստանի քաղաքացիներին: Նման որոշման ընդունումը բացատրվում է նրանով, որ վերջին տարվա ընթացքում գրեթե երկու անգամ ավելացել է օտարերկրյա քաղաքացիների թիվը, որոնք դիմել են համապատասխան ատյաններ` հայկական մանկատներից երեխա որդեգրելու խնդրանքով: Վիճակագրական տվյալների համաձայն, 2003 թվականի սկզբից օտարերկրացիների կողմից որդեգրվել է 76 հայ երեխա:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |