Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ 2016թ. եվրասիական տարածքի միասնական արժույթը կլինի ռուբլին

Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ 2016թ. եվրասիական տարածքի միասնական արժույթը կլինի ռուբլին

PanARMENIAN.Net - Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը կարող է նպաստել ղարաբաղյան հարցի լուծմանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Ըստ նրա, խոսքը գնում է «որակապես նոր կառույցի» ստեծման մասին, որն ուղղված կլինի տնտեսական գործընթացների խորացմանը՝ ռեսուրսների և աշխատուժի փոխանակման արդյունավետության բարձրացման համար: «Դրա համար Հայաստանը պետք է զարգացնի էկոնոմիկան, աղքատ մորաքրոջ վիճակում չհայտնվելու համար»,-հայտարարել է նա:

Ըստ Սաֆարյանի, 2016թ. եվրասիական տարածքի միասնական արժույթը կլինի ռուբլին, առավել ևս, որ այդ արժույթը կոչվում է նաև «էներգետիկ ռուբլի» և ունի համապատասխան երաշխիքներ:

Բացի այդ, միության նախագահը գտնում է, որ անդամակցությունը Եվրասիական միությանը չի հակասի եվրաինտեգրմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---