ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ-Ը ՄՆՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ17 դեկտեմբերի 2003 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել «2001-2003 թվականների պետգույքի սեփականաշնորհման ծրագրի մասին» օրենքում կատարելիք փոփոխություններին, ըստ որոնց Երեւանի ջերմաէլեկտրակայանը (ՋԷԿ) հանվում է սեփականաշնորհման ծրագրից: Տվյալ որոշումը ընդունվել է Հայաստանի կառավարության առաջարկով, այն կապակցությամբ, որ ընթացիկ տարվա փետրվարին կառավարությունը հավանություն էր տվել ՋԷԿ-ի տեխնիկական վերազինման ծրագրին, եւ ներկայումս բանակցում է Ճապոնիայի կառավարության հետ` 140 միլիոն դոլար արժողությամբ վարկի տրամադրման վերաբերյալ: Կայանի տեխնիկական վերազինման ծրագիրը նախատեսում է բնական գազով աշխատող նոր էներգաբլոկի կառուցում:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |