Հայաստանը ծրագրում է ինժեներության մեջ արտադրության ծավալները 2015-ին հասցնել 65-80 մլն դոլարի 4 դեկտեմբերի 2011 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Արտահանմանն ուղղված ռազմավարական արդյունաբերական քաղաքականության իրականացման շրջանակում ինժեներության զարգացումը թույլ կտա 2015 թվականին արտադրության ծավալները հասցնել 65-80 մլն դոլարի (կրկնակի աճ 2010-ի համեմատ), արտահանման ծավալները՝ 40-55 տոկոսով (եռակի աճ), աշխատատեղերի քանակը՝ 5600-ի, համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծել ժամանակակից լաբորատորիաներով: Այդ մասին, ներկայացնելով ինժեներության զարգացման ռազմավարությունը, ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը: 2010 թվականի տվյալներով, իրադրությունը ոլորտում այսպիսին է. արտադրության ամենամյա ծավալները՝ մոտ 35 մլն դոլար, արտահանման ծավալները՝ 17 մլն դոլար, 4000 աշխատակից: Հայաստանի տնտեսության այդ ճյուղի հեռանկարային ուղղությունների թվում Մինասյանն առանձնացրել է «ՄԱՐՍ» գործարանի աշխատանքն ազատ տնտեսական գոտում և Ճարտարագիտական համալսարանի վերափոխումը միջազգային գիտական կենտրոնի՝ ներդրումների ներգրավմամբ, այդ թվում և Սփյուռքից: Լրագրողների հետ զրույցում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հավելել է, որ ՏՏ-ն այսօրվա դրությամբ գրեթե 100 տոկոսով ապահովում է ինժեներության ոլորտը, որը զբաղված է կրթության և հեռահաղորդակցության ոլորտի ճշգրիտ սարքերի արտադրությամբ, ճշգրիտ սարքերի, որոնք օգտագործվում են Ռուսաստանի թռիչքային ռազմավարական տեխնիկայում, ինչպես նաև արտահանվում: Դեկտեմբերի 4-ին TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում քննարկվում է Հայաստանի արդյունաբերության զարգացման ռազմավարական քաղաքականությունը՝ ուղղված արտահանմանը: Քննարկմանը մասնակցում են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, պետկառույցների, բիզնեսի ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ: Ընդհանուր առմամբ փաստաթուղթը ներառում է Հայաստանի տնտեսության 11 առավել հեռանկարային ճյուղերը: Առաջիկա միջոցառմանը կներկայացվեն առաջին երեք ճյուղերը՝ ինժեներություն, դեղագործություն և սննդի արդյունաբերության ոլորտը, հիմնականում՝ կոնյակի և գինու արտադրությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |