Start-up Weekend Yerevan. Tumomind-ը կստեղծեր համակարգչային ծրագրերի փաթեթների ծառայություն![]() 5 դեկտեմբերի 2011 - 13:59 AMT PanARMENIAN.Net - «Start-up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթի 9 նախագծերից 3-րդ լավագույնն էր ճանավել Tumomind խումբն իր Tumomind նախագծով: Չորս երիտասարդ տղաներից բաղկացած այս թիմի նպատակն էր ստեղծել մի կայք, որըն առաջարկում է համակարգչային ծրագրերի փաթեթներ թե՛ անհատներին, թե՛ կազմակերպություններին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց թիմի անդամ Հրաչյա Հարությունյանը, նախագծի հիմնական գաղափարն է առանց երկար ժամանակ ծախսելու միանգամից ձեռք բերել անհրաժեշտ ծրագրերը: «Մարդիկ կան, որ երկար որոնում են իրենց անհրաժեշտ ծրագրերը կամ պարզապես չեն իմանում, ինչպես գտնել և ինչպես տեղադրել դրանք իրենց համակարգչում: Մեր նախագիծն առաջարկում է անհատներին կամ ընկերություններին, օրինակ՝ համակարգչային ինտերնետ –սրահներին առաջարկել ստանդարտ կամ հիմնական ծրագրային փաթեթներ: Երբ օգտագործողը մեր կայքի միջոցով հրաման կտա այսինչ փաթեթին, բոլոր ծրագրերն ավտոմատ կերպով կտեղադրվեն (installing) իրենց համակարգիչներում»,-նշեց նա: Հրաչյա Հարությունյանի խոսքով, ծառայության հիմնական թիրախը լինելու են կազմակերպությունները: Իսկ թե ինչո՞վ է իրենց ծրագիրը լինելու կոմերցիոն, նա պատասխանեց, որ 5-ից ավելի համակարգիչների համար նույն փաթեթը կլինի վճարովի և նշեց, որ բոլոր առաջարկվող ծրագրերը լինելու են լիցենզիոն: «Start-up Weekend Yerevan»-ին SPINGO նախագծի շուրջ աշխատում էին 6 հոգի: «Start-up Weekend Yerevan»-ն անցկացվում էր դեկտեմբերի 2- 4-ը Armnet 2011 նախագծի միջոցառումների շրջանակում: Start-Up Weekend-ները արտերկրում նորարարական նախագծերի ստեղծման բավական տարածված ձև են: Դրանք նպատակ ունեն մեկ հարկի տակ հավաքելով էնտուզիաստների՝ ստեղծել և իրագործել նորարար գաղափարներ հետագայում կոմերցիոն նպատակներով: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |