Էկոնոմիկայի նախարարությունը «Մարս» գործարանի հայտը կներկայացնի 2012թ. սկզբին

Էկոնոմիկայի նախարարությունը «Մարս» գործարանի հայտը կներկայացնի  2012թ. սկզբին

PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը երկրի կառավարությանն է ներկայացնելու «Մարս» գործարանի հայտը 2012-ի սկզբին իր տարածքում ազատ տնտեսական գոտու կազմակերպման համար:Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը: «Ըստ հաստատված կարգի, մենք պետք է մեկ ամսվա ընթացքում կառավարությանը ներկայացնենք թույլատվությունը, սակայն, հաշվի առանելով առաջիկա ամանորյա տոները, և այն, որ նրանք նախնական հայտ են ներկայացրել, կարծում եմ, որ փաստաթուղթը կներկայացվի 2012-ի հունվար- փետրվար ամիսներին»,- ասել է նա:

Փոխնախարարի խոսքով, Հայաստանում ազատ տնտեսական գոտիների կարգավորման ոլորտում գործում է բավականին լիբերալ օրենսդրություն: «Այլ հարց է, երբ մենք դիտարկում ենք անհատ ձեռներեցի կոնկրետ հայտ, ով ցանկանում է գործ կազմակերպել, մենք պեք է շատ մանրամասնորեն ուսումնասիրենք, որպեսզի այն համապատասխանի պետության կողմից սահմանված բոլոր պահանջներին»,- մանրամասնել է նա:

Ինչպես հաղորդել է Կարինե Մինասյանը, «Մարս» գործարանը մտադիր է 5 տարվա ծրագրի մեջ ներդնել մոտավորապես 10 մլն դոլար: «Բայց մենք դեռ մեկ տարվա ընթացքում ուսումնասիրելու ենք, որ գործելու թույլատվությունից հետո, ստեղծվեն համապատասխան ենթակառույցներ»,- հավելել է նա: Այդ կապակցությամբ փոխնախարարը նշել է, որ այստեղ կարևոր է ներդրումների չափը, որպեսզի ազատ տնտեսական գոտի եկող և այնտեղ իրենց գործը կազմակերպող մասնակիցների համար ստեղծվեն նորմալ մրցունակության պայմաններ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---