Հայաստանն ու Քուվեյթը մտադիր են զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը![]() 17 դեկտեմբերի 2011 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-15-ը Քուվեյթի Պետությունում էր գտնվում Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը` Հայաստանի և Քուվեյթի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Քուվեյթի առևտրաարդյունաբերական պալատում, արդյունաբերողների և ներդրողների միությունում, ներդրողների ընկերությունում, գյուղատնտեսական կազմակերպությունում, Արաբական տնտեսական զարգացման Քուվեյթի հիմնադրամում, առևտրի և արդյունաբերության փոխնախարար շեյխ Նեմիր ալ-Սաբահի հետ կայացած հանդիպումների ընթացքում լայնորեն լուսաբանվեցին Հայաստանի տնտեսական ներուժը, արտադրվող ապրանքատեսակների արտահանման հնարավորությունները, համատեղ ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները, ՀՀ տնտեսական զարգացման խոշորածավալ ծրագրերը, ներդրումների խրախուսման և պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության վարած տնտեսական ռազմավարությունը: Համապարփակ քննարկումներ տեղի ունեցան երկկողմ հարաբերությունների գյուղատնտեսության, զբոսաշրջության, ոսկերչության, ադամանդագործության, քիմիական արդյունաբերության, վերականգնվող էներգիայի և ենթակառուցվածքների ոլորտներում հնարավոր տեղաշարժերի արձանագրման ուղղություններով: Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել քուվեյթյան համապատասխան կառույցների ներկայացուցիչների այցը Հայաստան` տնտեսական ներուժին տեղում ծանոթանալու, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքներ սկսել 2012 թվականին Քուվեյթում կայանալիք հայ-քուվեյթյան միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակներում Հայաստանի առևտրաարդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդես անցկացնելու ուղղություններով: Այցը նշանավորվեց Զարգացման հայկական գործակալության և Քուվեյթի ներդրումային ընկերության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, ինչն էլ ավելի իրատեսական հարթություն տեղափոխեց ներդրումների բնագավառում փոխգործակցության խթանման հեռանկարները: Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև քուվեյթյան մի շարք մասնավոր ընկերությունների և հայ համայնքի գործարար շրջանակների հետ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |