Ու. Մարտենս. «Արևելյան գործընկերների» հանդիպումը Բաթումում կխթանի առևտրի ազատ գոտիների շուրջ բանակցությունները![]() 20 դեկտեմբերի 2011 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Վրացական Բաթումում տեղի է ունեցել «Արևելյան գործընկերության» երեք երկրների ներկայացուցիչների հանդիպումը Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի հետ: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին, Վրաստանի ԱԳ փոխնախարար Թոռնիկե Գորդաձեն, Մոլդովայի գյուղատնտեսության փոխնախարար Վիորել Գուտուն և Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը: «Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց կազմակերպել այս հանդիպումը»,-ասել է Մարտենսը՝ հավելելով, որ շատ կարևոր է «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների իշխանությունների աջակցությունը տարբեր նախագծերի իրականացման ժամանակ: Այս համատեքստում Մարտենսը նշեց, որ երեք երկրների իշխանությունները, Բելառուսի ու Ուկրաինայի համեմատ, ջանքեր են գործադրում իրենց դիրքերի ամրապնդման համար: Մարտենսը նշել է նաև, որ այդ հանդիպումը, որին մասնակցում են երեք երկրների հիմնական բանակցողները, անկասկած, նպաստում է առևտրի ազատ գոտիների շուրջ բանակցությունների առաջխաղացմանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |