ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է բոլոր ավանդատեսակների տոկոսադրույքները

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է բոլոր ավանդատեսակների տոկոսադրույքները

PanARMENIAN.Net - Ամանորի նախօրեին ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական նվերը մատուցեց ավանդատուներին: Դեկտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկում բարձրացվել են բանկում գործող բոլոր ավանդատեսակների տոկոսադրույքները: Ավանդները ընդունվելու են հետևյալ պայմաններով`մինչև 13% դրամային ավանդների համար, մինչև 9% ԱՄՆ դոլարով ավանդների համար և մինչև 6.25% եվրոյով ավանդների համար: Ներկա պահին ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է 6 ավանդատեսակ` ավանդատուների համար առավել հարմարավետ պայմաններով:

«Ամանորի նախօրեին ՎՏԲ-Հայաստան Բանկը որոշեց բարձրացնել ավանդների տոկոսադրույքները, ինչը բնակչությանը հնարավորություն կտա կատարել հուսալի ներդրումներ և ստանալ բարձր եկամուտ: Մենք հույս ունենք, որ տվյալ առաջարկը, ինչպես և մեր շատ պրոդուկտները, կհետաքրքրի մեր երկրի հանրությանը»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը:

Բացի այդ, որպես Ամանորյա նվեր ավանդատուներին Բանկը անվճար կտրամադրի VISA Int. վճարային քարտեր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---