Հայաստանը մտադիր է ակտիվ քայլեր ձեռնարկել 2012թ. ազատ տնտեսական գոտիները գործարկելու ուղղությամբ![]() 27 դեկտեմբերի 2011 - 13:52 AMT PanARMENIAN.Net - 2011թ. Հայաստանում ընդունված «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի շրջանակում աշխատանք է կատարվել դրանց գործունեության կարգի նախապատրաստման ուղղությամբ: Ինչպես ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, արդեն պաշտոնական հայտ է ստացվել Sitronics ընկերությունից՝ «Մարս» գործարանի տարածքում 2012թ. ազատ տնտեսական գոտի կազմակերպելու վերաբերյալ: Բացի այդ, ըստ նախարարի, Հայաստանի տարածքում ազատ տնտեսական գոտու կազմակերպման հարցում շահագրգռված է Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիան: «Կարծում եմ, որ 2012թ. Հայաստանում կլինի ազատ տնտեսական գոտիների կազմակերպմանն ուղղված ակտիվ գործողությունների տարի»,-ասել է Դավթյանը: Նախարարը նշել է, որ ազատ տնտեսական գոտի կգործի նաև «Զվարթնոց» օդանավակայանին կից, որի շուրջ բանակցություններ են ընթանում հավատարմագրային կառավարչի հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |