Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեն գալիք տարում արմատապես կփոխի իր աշխատանքը27 դեկտեմբերի 2011 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի «Արաբկիր» տարածքային բաժանմունքը և ծանոթացել է կոմիտեի աշխատանքի բարեփոխման ընթացքին: Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ 2009թ. նախագահը կոմիտեի ղեկավարության առջև խնդիր էր դրել առավել թափանցիկ ու պարզ դարձնել գերատեսչության աշխատանքը, բարձրացնել ծառայությունների որակն ու նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը: Նա նշել է, որ եվրոպական փորձի ուսումնասիրության արդյունքում նախապատրաստվել է բարեփոխումների փաթեթը, որը հավանության է արժանացել կառավարության ու խորհրդարանի կողմից: «Բարեփոխումների հիմքում աշխատակիցների ու քաղաքացիների միջև աշխատանքի առավելագույն պարզեցումն է»,-ասել է Երվանդ Զախարյանը: Զախարյանը հայտնել է, որ բարեփոխման արդյունքում 2012թ. Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի 51 տարածքային բաժանմունքներից կմնան 11-ը՝ մեկը Երևանում (ներկայիս 9 փոխարեն) և մեկական 10-ը մարզերում, իսկ մյուս տարածքային բաժանմունքները կվերափոխվեն ծառայությունների մատուցման գրասենյակների: Կփոխվի նաև անշարժ գույքի մասին տեղեկատվության տրամադրման ու գրանցման կարգը, որն այժմ կիրականացվի Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի ցանկացած գրասենյակում: Կպարզեցվի ու ունիֆիկացիայի կենթարկվի կադաստրի ծառայությունների համար վճարման կարգը, կհաստատվի վճարման միասնական ձև, կվերանա անշարժ գույքի վերաբերյալ գործարքների պարտադիր հաստատումը նոտարի կողմից: Մեկ այլ նորամուծությունը Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի աշխատանքում կլինի այն, որ անշարժ գույքի չափագրումը լիովին կփոխանցվի մասնավոր հատվածին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |