2011թ հունվար-նոյեմբերին դեպի Հայաստան դրամական փոխանցումները կազմել են 1 380.6 մլն դոլոր

2011թ հունվար-նոյեմբերին դեպի Հայաստան դրամական փոխանցումները կազմել են 1 380.6 մլն դոլոր

PanARMENIAN.Net - 2011թ հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ընդունվել են դրամական միջոցներ, որոնց ընդհանուր քանակը 1 380.6 մլն դոլար է: Ինչպես հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուն, տվյալ ցուցանիշը աճել է 2010թ նույն ժամանակահատվածի հետ համեմատ 23,1%: Ընդ որում, մասնավոր փոխանցումների ներհոսքը 2011թ նոյեմբերին կազմել է 142.5 մլն դոլար` նախորդ ամսվա համեմատ կրճատվելով 2.2 տոկոսով:

Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից արտասահման փոխանցումների ծավալը աճել է 20.1%՝ կազմելով 238.4 մլն դոլար, 2010թ հունվար-նոյեմբեր ամիսների 198.5 մլն դոլարի փոխարեն: Զուտ դրամական ներհոսքը հունվար- նոյեմբեր ամիսներին աճել է 21%-ով և կազմել 1 142.1 մլն դոլար՝ 2010-ի նույն ժամանակահատվածի 943.8 մլն դոլարի փոխարեն: Զուտ ներհոսքի ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստանից` 1028.7 մլն դոլար, ապա հաջորդում են ԱՄՆ` 40.5 մլն, Ղազախստանը` 16.9 մլն և Ուկրաինան` 8.2 մլն դոլարով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---