Ամերիկացի հրապարակախոս. Հուսով եմ, այս անգամ քաղաքական շահը ճիշտ ուղղությամբ կտանի Նիկոլյա Սարկոզիին17 հունվարի 2012 - 13:11 AMT PanARMENIAN.Net - «Նիկոլյա Սարկոզին հաճախ դեմ է գնում իր դաշնակիցների շահերին՝ սեփական քաղաքական շահերից ելնելով: Հուսով եմ, որ այս անգամ քաղաքական շահը ճիտշ ուղղությամբ կտանի Նիկոլյա Սարկոզիին»,-գրում է ամերիկացի հրապակախոս Էդմոն Ազադյանը: Մեկնաբանելով թուրք-ֆրանսիական հարաբերությունների վատթարացումը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո՝ Ազադյանը դա համարում է գլոբալ հարց, որը վերաբերում է ոչ միայն Ֆրանսիային ու Թուրքիային: «Ինչ վերաբերում է թուրքահայ համայնքի կարծիքին, որը հայտարարում է, թե դա հայերի ու թուրքերի գործն է և չի վերաբերվում այլ երկրների, կարծում եմ, որ նման դիրքորոշման պատճառը թուրքական իշխանությունների կողմից ՀԱԵ Կոստանդնուպոլսի թեմի աթոռակից պատրիարք Արամ Աթեշյանի ֆինանսավորումն է թուրքական իշխանությունների կողմից»,-գրում է նա՝ հավելելով, որ թուրքական իշխանությունները ցանկացած պահի կարող են հերթական կոտորածը կազմակերպել: Վերջում Ազադյանը գրում է, որ օրինագծի ընդունման պահը հասունացել է. «Ֆրանսիան բազմիցս է ասպետաբար վարվել հայերի հետ»,-գտնում է Էդմոն Ազադյանը: Օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հունվարի 23-ին: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |