Եվրասիական զարգացման բանկը 80 մլն դոլար է հատկացրել Հայաստանին![]() 20 հունվարի 2012 - 15:01 AMT PanARMENIAN.Net - 2010թ. սկսած Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 80 մլն դոլար է հատկացրել Հայաստանին, հունվարի 20-ին Երևանում հայտարարել է ԵԱԶԲ վարչության նախագահի տեղակալ Դմիտրի Ժուրբան: Անդրադառնալով երկրում բանկի ներկայության ընդլայնմանը, նրա ներկայացուցիչն ասել է, որ այն կընդլայնվի, սակայն որքանով չի նշել: Ժուրբան ֆինանսավորումը կապել է մի շարք գործոնների հետ, որոնք դժվար է կանխատեսել»: Մասնավորապես, ըստ նրա, դա վերաբերում է կապիտալի շուկայում դրամական միջոցների հասանելիությանը Եվրոպայում անկայուն իրավիճակի ֆոնի վրա: Այնուամենայնիվ, Դ.Ժուրբան նշել է, որ ԵԱԶԲ-ն, որպես ճգնաժամի պայմաններում զարգացման ինստիտուտ, ստիպված է աշխատել «հաղթահարելով այդ հակազդեցությունը և պարտավոր է ավելացնել իր ներկայությունը շուկայում»: Դմիտրի Ժուրբան նշել է, որ ցանկացած տնտեսության համար այսօր ավելի դժվար է ապրել, քան երեկ: Նա կարևորել է այն հանգամանքը, որ այսօր երկրի տնտեսությունը մեծապես կախված է նրա արտահանման մակարդակից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |