Սոչիի հայերի միությունը ստորագրահավաք է սկսել ի նպաստ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի

Սոչիի հայերի միությունը ստորագրահավաք է սկսել ի նպաստ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի

PanARMENIAN.Net - «Սոչիի հայերի միություն» ՀԿ-ն դիմել է ՌԴ հայկական կառույցներին աջակցել ստորագրահավաքին՝ ի օգուտ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման:

Տարեսկզբից ՌԴ 20 սուբեյկտներում ստորագրահավաք է ընթանում, ուղղված ՌԴ քաղաքացիներին ու ՌԴ Պետդումայի պատգամավորներին: Առաջարկվում է օրենք մշակել, որով քրեական պատիժ կսահմանվի Հայոց ցեղասպանության և նացիզմի հանցագործությունների ժխտման համար:

Ըստ հունվարի 16-ի տվյալների, ակցիային 6 օրում սատարել է 23 ՀԿ, 5 տպագիր հրատարակություն և 10 ինֆորմացիոն ինտերնետ ռեսուրս:

«Սոչիի հայերի միությունը» նաև առաջարկել է Ռուսաստանի հայկական կազմակերպություններին ու տեղեկատվական միջոցներին դիտարկել մի կառույցի ստեղծման հնարավարությունը, որը կհամակարգի Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---