15  Արցախյան պատերազմ

Հունվարի 26-ը Քարինտակի հերոսամարտի 20-րդ տարեդարձն է

Հունվարի 26-ը Քարինտակի հերոսամարտի 20-րդ տարեդարձն է

PanARMENIAN.Net - Այսօր հունվարի 26-ին լրանում է արցախցիների Քարինտակի համար հերոսվմարտի 20-րդ տարելիցը: Քարինտակի առասպելական մարտը ապագա հաղթանակների՝ Շուշիի ազատագրման ու ղարաբաղյան պատերազմում հաղթանակների առաջին ծիծեռնակն էր: Քարինտակը Շուշիի շրջանի ամենախոշոր գյուղն է: Այն գտնվում է Շուշիից 2 կմ հեռավորության վրա:

Հունվարի լույս 26-ի գիշերը ադրբեջանական կազմավորումները, ունենալով 1,5 հազար զինվորներ և սպաներ, զրահատեխնիկա, առանց նախնական գնդակոծության թալանչիների ամբոխի ուղեկցությամբ խոշոր հարձակում ձեռնարկեցին Քարինտակի վրա:

Հարձակումը կազմակերպվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովի անմիջական մասնակցությամբ: Որոշվել էր կայծակնային հարված հասցնել միանգամից երկու կողմից և մի քանի ժամում գրավել գյուղը: Վաղ առավոտյան օմոնականների գրեթե երկու գումարտակ շրջապատեցին գյուղը:

Քարինտակցիներն ունեին ընդամենը 40 ավտոմատ, մեկ հրանոթ, մեկ ականանետ, ինքնաշեն նռնակներ, որսորդական հրացաններ: Ամբողջ գյուղը, ներառյալ նաև կանանց, կանգնեց գյուղի պաշտպանությանը:

Անկախ բազում զոհերից ու վիրավորներից, քարինտակցիներն անկոտրում էին և ադրբեջանցիները նահանջեցին մարտի դաշտում թողնելով 200 դիակ:

Այդպիսով, չնայած մանրակրկիտ նախապատրաստմանը, ազերիների ռազմական գործողությունը ձախողվեց: Նույն օրն երեկոյան ադրբեջանական հեռուստատեսությունը հաղորդեց, որ սպանվել է 136 զինվոր ու սպա, իսկ որոշ ԶԼՄ-ներ Քարինտակի կիրճն անվանեցին «Արյունալի կիրճ», իսկ հունվարի 26-ը՝ «Արյունալի օր»:

Հաջորդ մի քանի օրերին հակառակորդը գնդակծում էր գյուղը, սակայն ապարդյուն, քարինտակցիները սեփական կյանքի գնով պաշտպանեցին իրենց հողում ապրելու իրավունքը:

Այդ մասին Ղարաբաղյան ազատագրական պատերազմի հանրագիտարանում այդ հերոսամարտի մասին գրված է. «…հատուկ նշանակություն ունեցավ Քարինտակի ինքնապաշտպանությունը 1992թ. հունվարի 25-26-ին, երբ հայ կամավորների սակավաթիվ ջոկատը կարողացավ ետ մղել հակառակորդի մի քանի անգամ գերազանցող ուժերը և ոչնչացնել հակառակորդի 80 հոգուց բաղկացած ջոկատը»

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---