ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՇՈՒՄ Է 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանը նշում է երկրի խորհրդարանում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին կատարված ահաբեկչության զոհերի հիշատակի օրը: Չորս տարի առաջ Հայաստանի Ազգային ժողովի շենք ներխուժած 7 ահաբեկիչների խումբը գնադկահարել է վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին եւ Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Հենրիկ Աբրահամյանին, Միքայել Քոթանյանին: Այսօր երկրի ղեկավարները ծաղկեպսակներ են դրել ահաբեկչության զոհերի հուշարձանին: Հիշեցնենք, որ դատավարության ժամանակ, որը ընդհատումներով ընթանում է 2001 թվականից, հոկտեմբերի 24-ին հրապարակվել է մեղադրական եզրակացությունը, որով հինգ դատապարտյալների համար պահանջվում է ցմահ բանտարկություն: Նրանց թվում են` հրոսակախմբի ղեկավար Նարիի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց բարեկամ Վռամ Գալստյանը, ինչպես նաեւ նրանց ընկերներ Դերենիկ Բեջանյանը եւ Էդիկ Գրիգորյանը: Այդ անձանց նկատմամբ առաջադրված է մեղադրանք Հայաստանի Քրեական օրենսգրքի յոթ հոդվածներով, որոնցից ծանրագույններն են` դավաճանություն Հայրենիքին, ահաբեկչական գործողություն, առանձնակի վտանգավոր պետական հանցագործությունների կատարում: Դատական վիճաբանությունները կշարունակվեն հոկտեմբերի 29-ին:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---