ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏՈՒՄ22 հոկտեմբերի 2003 - 22:52 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում արձանագրություն է ստորագրվել էլեկտրաէներգիայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության վերաբերյալ: Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիի»-ի ղեկավար Անատոլի Չուբայսը: Փաստաթղթում ընդգծվում է ԱՊՀ երկրների միասնական էներագհամակարգի հետ Հայաստանի էներգահամակարգի զուգահեռ աշխատանքի վերականգնման անհրաժեշտությունը: Նշվում է նաեւ Հայաստանի եւ Իրանի էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի պահպանման եւ զարգացման եւ փոխշահավետ պայմաններով Ռուսաստանի հետ համատեղ էլեկտրաէներգիայի արտահանման անհրաժեշտության մասին: Միեւնույն ժամանակ Հայաստանի կառավարությունը եւ ՌԱՕ ԵԷՍ Ռուսիի»-ն համատեղ ջանքեր կգործադրեն Հայաստանի առանցքային էներգետիկ օբյեկտների` Հայկական ԱԷԿ-ի, Սեւան-Հրազդանի ՀԷԿ-երի կասկադի եւ Հրազդանի ՋԷԿ-ի հուսալի եւ արդյունավետ գործունեության կազմակերպման համար: Կմշակվեն նաեւ համատեղ առաջարկություններ էներգետիկ ոլորտում Հայաստանի եւ սահմանակից երկրների համագործակցության ռազմավարության վերաբերյալ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |