2011 թվականին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օգտվել է 1,6 մլն ուղևոր 1 փետրվարի 2012 - 16:23 AMT PanARMENIAN.Net - 2011թ. հունվար-դեկտեմբերին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 1 600 891 ուղևոր` 2010 թվականի նույն ժամանակահատվածի 1 612 016 ուղևորի համեմատ, հաղորդում է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո ծառայությունը: Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 792 944 մարդ` 2010 թվականի 795 159-ի դիմաց, մեկնել է 807 947 մարդ` 2010 թվականի 816 866-ի դիմաց: Ընդ որում, 2011թ. հունվար- դեկտեմբերին «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 10 014 տոննա բեռ` 2010թ. 8 802 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 4 741 տոննա բեռ` 2010թ. 3 296 տոննայի դիմաց և ներկրվել է 5 273 տոննա` 2010թ. 5 506 տոննայի դիմաց: Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 9 858` 2010թ. 9 781-ի դիմաց: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |