Իսրայելում վերջանում է բնական գազը![]() 3 փետրվարի 2012 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը կանգնած է մեծամասշտաբ էլեկտրական ճգնաժամի առջև: Դրա պատճառները մի քանիսն են: Մերի Բ գազի հանքի պաշարները ավելի շուտ են սպառվելու, քան սպսվում էր: Ի սկզբանե ենթադրվում էր, որ գազը կբավականացնի մինչև 2013թ կեսերը: Սակայն գազի պաշարները կարող են սպառվել արդեն այս տարի: Մյուս պատճառը Եգիպտոսից ներկրման ծավալների խիստ անկումն է: Եգիպտոսն ապահովում էր Իսրայելական Էլեկտրաէներգետիկ ընկերության գազի ծավալի 40 տոկոսը: Այժմ ներկրվում է խոստացվածի 25 տոկոսը և բոլորն էլ գիտեն, որ մատակարարումը կարող է ցանկացած պահի դադարեցվել: Հաջորդ պատճառն այն է, որ դիզելն ու մազութն ավելի թանկ են և ավելի քիչ էլեկտրաէներգիա են արտադրում: Վառելիքի անընդհատ փոփոխությունը խիստ վնասում է սարքավորումներին: Noble Energy ընկերությանը, ով մշակում էր Մերի Բ հանքավայրը , հրաման է տրվել կտրուկ կրճատել հանույթի ծավալը: Առաջիկա օրերին հանույթի ծավալները կկազմեն 150 հազար խորանարդ մետր: Նպատակն է մինչև ամառ պահպանել գազի հանույթի ռեսուրսները: Դրանից հետո հանույթի ծավալները կկազմեն 350-450 հազար խորանարդ մետր: Բացի այդ բնակիչներին խնդրել են կրճատել պիկ ժամերին` 5-10, գազի սպառումը: Երեկոյան սակագները բարձրանում են, առավոտյան իջնում: Ստեղծվում է նաև ենթակառույց և տերմինալ, որը պետք է ընդունի հեղուկ գազ, որը պետք է օգնի հաղթահարելու երկրի էներգետիկ ճգնաժամը, հայտնում է MIGnews-ը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |