Էրդողան. Թուրքիան չի ենթարկվի ճնշմանը և կշարունակի անկախ քաղաքականություն վարել 4 փետրվարի 2012 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ հենց գումար և ընտրազանգված ստանալով է առաջնորդվել Նիկոլյա Սարկոզին, երբ առաջարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: «Թուրքիան չի ենթարկվի ճնշմանը և կշարունակի անկախ քաղաքականություն վարել»,- հայտնել է վարչապետը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին` Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված օրինագծի ուժի մեջ մտնելը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ այն դիտարկվում է երկրի Սահմանադրական խորհրդի կողմից: Եթե Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին պահանջի, Սահմանադրական խորհուրդը ստիպված կլինի որոշում ընդունել 8 օրվա ընթացքում: Սարկոզին իր դժգոհությունն է հայտնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը չեղյալ հայտարարելու համար որոշ ֆրանսիական սենատորների` Սահմանադրական խորհուրդ դիմելու որոշման կապակցությամբ: Ֆրանսիայի նախագահը նախազգուշացրել է, որ եթե օրինագիծը չեղյալ հայտարարվի, դրանից հետո դիմում կներկայացվի Հոլոքոստի ժխտման քրեականացման դեմ: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Ինչպես հաղորդել են Ելիսեյան դաշտերից, նախագահն օրինագիծը կստորագրի 14 օրվա ընթացքում: Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի:
Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա |