ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվայում բացվում է Համաշխարհային հայկական կազմակերպության (ՀՀԿ) հիմնադիր համագումարը: Համաժողովի բացմանը սպասվում են Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի ելույթները: Ինչպես ռուսական «Գազետա» թերթին ավելի վաղ հաղորդել էր ՀՀԿ կազմկոմիտեի ղեկավար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, կազմակերպության գլխավոր նպատակն է` հայկական պետության պահպանումը եւ ամրապնդումը: Նրա խոսքերով, ՀՀԿ-ն նաեւ ջանալու է հասնել Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Բացի այդ, կազմակերպությունը կլուծի նաեւ Հայաստանին տնտեսապես աջակցելու հարցեր` առեւտուր, ներդրումներ: Մասնավորապես, նշել է Ա.Աբրահամյանը, համագումարի ընթացքում կհիմնվի առեւտրա-արդյունաբերական հոլդինգ 100 միլիոն դոլար հիմնադրամով: Համաշխարհային հայկական կազմակերպության շրջանակներում ենթադրվում է նաեւ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ձեւավորում, որոնք կմասնագիտանան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնախնդրի քաղաքական, միջազգային-իրավական, պատմական եւ այլ ասպեկտներում: Մասնավորապես, խոսքը գնում է հայկական հարցի եւ ցեղասպանության հարցի ուսումնասիրման միջազգային կենտրոնի կամ ինստիտուտի ստեղծման մասին, ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---