Ուկրանինան պատրաստ է օգնել Ռուսաստանին Եվրոպային գազ մատակարարելու հարցում![]() 6 փետրվարի 2012 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան պատրաստ է «առանց վնաս կրելու» նվազեցնել գազի ընտրությունը, որպեսզի «Գազպրոմը» կարողանա ապահովել Եվրոպային գազի անհրաժեշտ քանակությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը, հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը: Նրա խոսքով, Ուկրաինան կարող է նվազեցնել ներկրման ծավալները՝ ավելացնելով գազի ընտրությունն իր ստորգետնյա պահեստներում: Ազարովը պարզաբանել է, որ Կիևն առաջարկել է Ռուսաստանին իր օգնությունն այն բանից հետո, երբ «Գազպրոմ»-ը խոստովանել է, որ գազամատակարարումը Եվրոպա կրճատվել է. «Մենք նրանց առաջարկեցինք. դիմեք մեզ, պայմանագիր կկազմենք, կօգնենք»: Անցած շաբաթ միագամից մի քանի եվրոպական երկրներ բողոքել են ռուսական գազի մատակարարումը կրճատելուց: Մասնավորապես, Ավստրիան բողոքել է առաքումների 30-տոկոսանոց կրճատումից, Իտալիան՝ 20-տոկոսանոց, Լեհաստանը՝ 8: Գազամատակարարման կրճատումը տեղի է ունեցել Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում խիստ ցրտերի ֆոնի վրա: «Գազպրոմը» սկզբից մատակարարումների անբավարար քանակության պատասխանատվությունը գցել է Ուկրաինայի վրա: Ինչպես հաղորդել է կոնցեռնի մամլո ծառայությունը, այս տարվա փետրվարի սկզբի դրությամբ Կիևի կողմից գազի փոխանցումը տարեկան ծավալներով համապատասխանել է 60 մլլրդ խմ-ի, այն դեպքում, երբ պայմանագրով նախատեսված է 52 մլրդ խմ: Կիևը հայտարարել է, որ ավելացրել է գազի օգտագործումը խիստ ցրտերի պատճառով, բայց դրա համար օգտագործել է սեփական պաշարները: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |