2011թ ընթացքում դեպի Հայաստան իրականացվել է 1 547 մլն դոլարի մասնավոր փոխանցումներ![]() 7 փետրվարի 2012 - 15:36 AMT PanARMENIAN.Net - 2011թ հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անուններով տեղի է ունեցել 1 547 մլն դոլարի գումարաին փոխանցումներ: Ինչպես հայտնում են ԿԲ-ի ամենամսյա տեղեկատուից, այց ցուցանիշը 2010թ նույն ժամակահատվածի համեմատ աճել է 19,6 տոկոսով: Ընդ որում, դեկտեմբերին մասնավոր փոխանցումների հոսքը 2011թ դեկտեմբերին կազմել է 166,4 մլն դոլար: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից արտասահման իրականացված փոխանցումների ծավալը ավելացել է 19,3 տոկոսով` կազմելով 264,4 մլն դրամ, 2010թ հունվար-դեկտոմբեր ամիսների 221,8 մլն դոլարի դիմաց: Հունվար-դեկտեմբեր ամիսներին մաքուր ներհոսքի եկամուտը ավելացել է 19,6 տոկոս և կազմել 1 282,4 մլն դրամ, 2010թ նույն ժամանակահատվածի 1 072 մլն դոլարի դիմաց: Փոխանցումների ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստանից` 1153,8 մլն, ապա ԱՄՆ-ից` 47 մլն, Ղազախստանից` 18,8 մլն, Ուկրաինայից` 8,8 մլն դոլար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |