Սյունիքում և Ղարաբաղում կբացեն միջին հզորության ՀԷԿ-եր

Սյունիքում և Ղարաբաղում կբացեն միջին հզորության ՀԷԿ-եր

PanARMENIAN.Net - Սլովակիայի Ազգային խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի գլխավորությամբ սլովական պատվիրակության այցի արդյունքում ստորագրվել են պայմանագրեր էներգետիկայի և կրթության ոլորտում համագործակցության մասին: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Եվրոպայի Հայկական կազմակերպությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը:

Մասնավորապես, ստորագրվել են պայմանագրեր Գորիսի և Ստեփանակերտի համալսարանների հետ Սլովակիայի «Սկալիցա» համալսարանի ուսանողների փոխանակության մասին: «Մենք նաև պլանավորում ենք անցկացնել համատեղ ֆորումներ և համաժողովներ Սլովակիայում Հայաստանի և Արցախի ուսանողների մասնակցությամբ»,- ասել է Գրիգորյանը:

Ինչ վերաբերվում է էներգետիկայի ոլորտին, ինչպես նշել է Գրիգորյանը, ներկա այցի ընթացքում տեղի է ունեցել Ղարաբաղում փոքր ՀԷԿ բացում, որը կառուցվել է սլովակ և չեխ ձեռնարկատերերի ու ընկերությունների աջակցությամբ:

«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Սյունիքում և Ղարաբաղում 50 մՎտ ընդհանուր հզորությամբ երկու ՀԷԿ-երի շինարարության մասին»,- նշել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---