Ժան Միշել Հապի. Doing Business-ում դիրքերը բարելավելու համար Հայաստանը պետք է շտապի բարեփոխումներ անել![]() 17 փետրվարի 2012 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում իր դիրքերը բարելավելու համար Հայաստանը պետք է շտապի մի շարք բարեփոխումներ իրագործել, մասնավորապես, դա վերաբերվում է հարկային ոլորտին: Փետրվարի 17-ին մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին: Այնուամենայնիվ, նա հավելել է, որ անցած տարի Հայաստանը ոչ բավարար արդյունքներ է ցույց տվել էլեկտրաէներգիայի սակագների գծով: «Դա հիմնական ուղղություններից է, որտեղ Հայաստանը պետք է աշխատի, որպեսզի բարելավի իր դիրքերն այդ զեկույցում»,- ասել է Հապպին: Հայաստանը բարելավել է իր դիրքերը Doing Business-2012-ում անցյալ տարվա համեմատ 6 հորիզոնականով և զբաղեցրել 55-րդ տեղը 2011-ի 61-ի փոխարեն: ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը կարծում է, որ բոլորի համար լավ նորություն է, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |