Հայաստանի խոշոր հարկատուները 2011թ դեկտեմբերին ավելի քիչ ապրանք են ներկրել![]() 20 փետրվարի 2012 - 12:00 AMT PanARMENIAN.Net - 2011թ–ի դեկտեմբեր ամսին Հայաստանի խոշոր հարկ վճարողների կողմից իրականացվող ներկրումների ծավալը 2010թ նույն ժամանակահատավծի համեմատ կրճատվել է 6.5 տոկոսով` կազմելով 83.6 մլրդ դրամ: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի դեկտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշների վերլուծության» մեջ: Մոնիտորինգը անցկացվել է հանրապետության 440 խոշոր հարկ վճարողների շրջանում: Ընդ որում, հարկ է նշել, որ ներմուծման ծավալները աճել են 148 կազմակերպությունների մոտ շուրջ 18.7 մլրդ դրամով և նվազել` 156-ի մոտ համապատասխանաբար 24.2 մլրդ դրամով: Արտահանման ծավալները 2011թ.-ի դեկտեմբերին կազմել են 31.5 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 28 մլրդ դրամի փոխարեն ինչն ավելի է 3.5 մլրդ դրամով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |