Ռուսական գազի առաքումը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է վթարի պատճառով

Ռուսական գազի առաքումը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է վթարի պատճառով

PanARMENIAN.Net - Վրաստանի տարածքով ռուսական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է վթարի պատճառով, հայտնում են Վրաստանի նավթի և գազի կորպորացիայից, հայտնում են վրացական ԶԼՄ-ը:

Ըստ տեղեկատվության, գազամատակարարման դադարեցման պատճառը Գարդաբանիի շրջանում գազատարի 61-րդ կիլոմետրի վրա տեղի ունեցած վթարն է:

Ներկայումս տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ: Այնտեղ է գտնվում Վրաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ալեքսանդր Խեթագուրին:

«Գազամատակարարումը կվերականգնվի մի քանի օրվա ընթացքում»,-հայտարարել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---