Եվրագոտու երկրներն ու ԱՄՀ-ն Հունաստանին մոտ 130 մլրդ եվրո կտրամադրեն մինչև 2014 թվականը

Եվրագոտու երկրներն ու ԱՄՀ-ն Հունաստանին մոտ 130 մլրդ եվրո կտրամադրեն մինչև 2014 թվականը

PanARMENIAN.Net - Եվրագոտու պետություններն ու Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) փրկության երկրորդ ծրագրի շրջանակում Հունաստանին մինչև 130 մլրդ եվրո կտրամադրեն մինչև 2014 թվականը, ինչը թույլ կտա վերջինիս խուսափել դեֆոլտից:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հաղորդել է Եվրախմբի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը երեքշաբթի օրը նախարարների խորհրդի 12-ժամյա նիստի արդյունքների ամփոփիչ մամլո ասուլիսում: Նրա տեղեկատվության համաձայն, մասնավոր հատվածը կարող է դուրս գրել երկրի պարտքի 53,3 տոկոսը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---