Բակո Սահակյան. ԼՂՀ անկախ պետականության հռչակումից հետո փետրվարի 23-ը ձեռք է բերել նոր իմաստ ու բովանդակություն![]() ![]() PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես նշվում է. «Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Այսօր տոն է ոչ միայն հայրենի երկրի սահմանները պաշտպանող զինվորականի, այլ մեր ողջ ժողովրդի համար: Տարիներ շարունակ արցախցին տոնում էր փետրվարի 23-ը, սակայն ԼՂՀ անկախ պետականության հռչակումից հետո այն մեզ համար ձեռք է բերել նոր իմաստ ու բովանդակություն: Արցախյան ազատամարտի տարիներին կին թե տղամարդ, ծեր թե պատանի` բոլորը մեկ մարդու պես կանգնել էին հայրենիքի պաշտպանության դիրքերում, բոլորին իրավացիորեն կարելի էր կոչել հայրենիքի պաշտպան: Ուստի այս հիշարժան տոնի կապակցությամբ շնորհավորանքի ու երախտագիտության ջերմ խոսքեր եմ հղում համայն հայությանը` Արցախում, Հայաստանում թե Սփյուռքում, Զինված ուժերի ողջ անձնակազմին, և նախ և առաջ նրանց հարազատներին, ովքեր այսօր մեզ հետ չեն, բայց մեր սրտերում են, սերունդների հիշողության մեջ: Հավե~րժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն այսօր էլ հուսալիորեն պաշտպանում է երկրի անկախությունն ու անվտանգությունը, մեր ազգային շահերն ու բացառիկ արժեքները, որոնք երբեք և ոչ մի դեպքում չեն կարող լինել սակարկության առարկա: Մեր բանակը հզոր է ու մարտունակ և պատրաստ յուրաքանչյուր պահի իրականացնել առաջադրված ցանկացած խնդիր: Մենք այսուհետ էլ կանենք հնարավորը, որպեսզի նա լավագույնս կատարի հայրենիքի պաշտպանի իր սուրբ առաքելությունը, անառիկ պահի Արցախի Հանրապետության սահմանները, միշտ լինի ուժեղ ու հաղթական: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս և մաղթում խաղաղություն, քաջառողջություն և նորանոր հաջողություններ` մեր հայրենիքի պաշտպանունակության շարունակական ամրապնդման ճանապարհին»: ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |