Արման Մուսինյան. ՀԱԿ մասնակցությունը ԱԺ աշխատանքներին կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինեն ընտրությունները![]() 27 փետրվարի 2012 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մասնակցությունը նոր գումարման Ազգային ժողովի աշխատանքներին կախված կլինի նրանից, թե ինչպես կանցնեն ընտրությունները: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: «Նույնիսկ եթե մենք միայն մեկ պատգամավոր ունենանք, իսկ ընտրությունները լինեն շատ ազատ ու արդար, մենք դա կընդունենքն որպես հանրության կողմից մեր գործունեության գնահատական: Եվ առաջինները կշնորհավորենք ընտրություններում հաղթած քաղաքական ուժին»,-ասել է նա: Ըստ Մուսինյանի, եթե ընտրություններն անցնեն խախտումներով, ՀԱԿ-ը, որոշում կկայացնի ելնելով քաղաքական իրավիճակից: ՀԱԿ ներկայացուցիչը հավելել է, որ արդար ու ազատ ընտրությունների հիմնական հակառակորդները լինելու են «Սերժ Սարգսյանի ռեժիմն» ու ՀՀԿ-ն, քանի որ հակառակ դեպքում նրանք չեն կարողանա հաղթել ընտրություններում: 2009թ. մայիսին կայացած Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ զբաղեցրեց 3-րդ տեղը, սակայն հրաժարվեց մանդատներից՝ պատճառաբանելով դա ընտրախախտումներով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |