Ռումինիայում հարգել են Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակը![]() 29 փետրվարի 2012 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին` կիրակի օրը, Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվեց պատարագ և հետպատարագի հոգեհանգստի արարողություն` նվիրված Սումգայիթի ողբերգության զոհերի հիշատակին: Պատարագից հետո Ռումինիայում Հայաստանի դեսպանության, ռումինահայոց միության և Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի առաջնորդարանի անունից ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում գտնվող խաչքար-հուշակոթողին: Արարողությանը հաջորդեց «Սումգայիթ» վավերագրական ֆիլմի ցուցադրումը Հայոց կենտրոնում, որից առաջ օրվա թեմայով, կարճատև խոսքով ներկաներին դիմեցին դեսպան Համլետ Գասպարյանը, սենատոր Վարուժան Ոսկանյանը և Առաջնորդ Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը: Օրվա բանախոս ռումինահայ գրող և հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը ներկաներին մեկ անգամ ևս հիշեցրեց 24 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իրագործված դաժան ողբերգության մասին` ներկայացնելով ժամանակի պատմաքաղաքական միջավայրը եւ իրադարձությունների հետագա զարգացման վրա այդ ոճիրի ազդեցությունը: ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |