Մոսկվայում սպանվել է ձեռներեց Իրինա Դիրոյանը![]() 1 մարտի 2012 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում` Վարշավյան խճուղու 86 տան մոտ սպանվել է գործարարուհի Իրինա Դիրոյանը` գեղեցկության սրահի տերը: Վերջինս տեղակայված է այդ շինությունում, հայտնում է «Ինտերֆաքսը»` հղելով օրինապահ մարմինների աղբյուրներին: «Կինը սրահից դուրս էր գալիս թիկնապահի ուղեկցությամբ: Նրան է մոտեցել սևազգեստ անծանոթը, որի գլխին եղել է լայնեզր գլխարկ: Նա կրակ է բացել կնոջ վրա` նրան 6 տեղից վիրավորելով: Վիրավորվել է նաև թիկնապահը»,-պատմել է աղբյուրը: Գործարարուհին մահացել է ստացված վերքերից: Նրա թիկնապահին տեղափոխել են հիվանդանոց: Մարդասպանը փախուստի է դիմել: Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-հետախուզական խումբ: Այս տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չկա: ՌԻԱ Նովոստին հայտնում է` հղելով օրինապահ մարմիններին, որ կնոջ սպանությունը, հնարավոր է նախապես պատվիրված է եղել: ![]() ![]() Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |