«Հրապարակ». Երկու օրից Խաչատուր Սուքիասյանն անձամբ կհայտարարի իր առաջադրվելու մասին![]() 2 մարտի 2012 - 09:27 AMT PanARMENIAN.Net - Վերջին շրջանում հակասական տեղեկություններ հայտնվեցին «Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր, Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի` առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ: Նախ գրվեց, որ չի առաջադրվելու, ապա նրա եղբայր Սարիբեկ Սուքիասյանը հայտարարեց, որ եղբայրը թերևս կառաջադրվի: Երեկ «Հրապարակի» թղթակցի հարցմանն ի պատասխան` «Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնել է, որ Խաչատուր Սուքիասյանն այժմ գործուղման է Չինաստանում և միայն երկու օրից վերադառնալուց հետո անձամբ կհայտարարի իր առաջադրվելու մասին: Ի դեպ, այս ընտրատարածքում արդեն իսկ իր առաջադրման մասին հայտարարել է «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |