Արամ Առաջինը մերժել է թուրքական հեռուստատեսությանը հարցազրույց տալու առաջարկը

Արամ Առաջինը մերժել է թուրքական հեռուստատեսությանը հարցազրույց տալու առաջարկը

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մերժել է թուրքական հեռուստատեսությանը հարցազրույց տալու առաջարկը: Ինչպես հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո ծառայությունը, հարցազրույցի հրավերում Հայոց ցեղասպանության մասին հարցը քննարկման թեմաների մեջ նշված է եղել որպես «հայկական խնդիր»: Մամլո ծառայությունը նշում է, որ հայերի համար չկա «հայկական խնդիր», ինչպես որ թուրքերն են այն մեկնաբանում: «Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է և քննարկման առարկա չէ: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

«Դուք պետք է իմանաք, որ հազարավոր եկեղեցիներ, վանքեր, մշակութային, կրոնական ու սոցիալական հաստատություններ են բռնազավթվել Թուրքիայի կառավարության կողմից: Այդ գույքը վերադարձնելը հայ ժողովրդի իրավունքն է»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---