Հայաստանն ու Սինգապուրը որոշել են պաշտպանել փոխադարձ ներդրումները

Հայաստանն ու Սինգապուրը որոշել են պաշտպանել փոխադարձ ներդրումները

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը մարտի 7-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև դեռևս ձևավորված չէ առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ և երկու երկրների միջև տվյալ բնագավառի հարաբերությունների կանոնակարգման նպատակով անհրաժեշտ է նախաձեռնել համապատասխան համաձայնագրերի ստորագրումը:

Ավելին, համաձայնագրի ստորագրումը կնպաստի պայմանավորվող կողմերի միջև ներդրումային և գործարար նախաձեռնությունների ակտիվացմանն ու տնտեսական համագործակցության ընդլայնմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---