«Արմավիան» և «Զվարթնոցը» վերջապես պայմանավորվեցին![]() PanARMENIAN.Net - «Արմավիա» ավիաընկերությունն ու «Զվարթնոց» օդանավակայանը պայմանավորվել են: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել «Արմավիայում»: Պայմանավորվածության մանրամասների մասին դեռևս ոչինչ չի ասվում: Այս համաձայնությունը թույլ կտա ընկերությանը զարգանալ նաև հետագայում: Նախ ապրիլին «Արմավիան» նոր մեծ ինքնաթիռներ կբերի, որոնցից մեկը «Արմավիայի» կողմից չի շահագործվել: Երկրորդը, ընկերությունը նախատեսում է ակտիվ անցկացնել ամառային սեզոնը` թռիչքներ իրականացնելով տարբեր ուղղություններով` ավանդաբար պահպանելով չվերթները դեպի Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հանգստավայրեր, երրորդը, չհրաժարվելով թռիչքների աշխարհագրության ընդլայնումից` ընկերությունը ծրագրում է չվերթներ բացել դեպի Միլան, Ամրիթսար, Ստոկհոլմ և Բիրմինգեմ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |