Հրանտ Բագրատյան. 2012թ. Հայաստանում գնաճի հետ կապված խնդիրներ չեն լինի![]() 14 մարտի 2012 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ այս տարի Հայաստանում գնաճի հետ կապված խնդիրներ չեն լինի, համեմատած նախորդ տարվա հունվար-դեկտեմբերի 7,7 տոկոս միջին ցուցանիշի հետ՝ 2010թ. նույն շրջանի համեմատ: «Դա 30 տոկոսով ավելի էր, քան նախատեսված 5,5 տոկոս ցուցանիշը»,-ասել է նա մարտի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում: Հրանտ Բագրատյանը կանխատեսում է, որ գնաճ չի լինի նաև աշխարհում, եթե լուրջ բնակլիմայական փոփոխություններ չլինեն: Ինչ վերաբերում է անմիջապես Հայաստանին, ապա Բագրատյանը հավելել է, որ իշխանություններին կհաջողվի պահպանել պետբյուջեում նշված գնաճի ցուցանիշը, իսկ այ աշխատավարձերի բարձրացում ակնկալել պետք չէ: «Այս տարի մենք 3-5 տոկոսով վատ ենք ապրելու»,-հավաստիացրել է ՀՀ նախկին վարչապետը: Ըստ պետբյուջեի, գնաճը Հայաստանում 2012թ. նախատեսվում է 4% (±1,5%) մակարդակի վրա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |