Լևոն Տեր-Պետրոսյանը վայր կդնի իր պատգամավորական մանդատը, ԱԺ-ում նրան կփոխարինի Հրանտ Բագրատյանը 8 մայիսի 2012 - 21:08 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը Երևանում հանրահավաքի ժամանակ հայտնել է, որ չի մտնի ապագա Ազգային ժողովի կազմից մեջ, վայր կդնի իր պատգամավորական մանդատը և նրան խորհրդարանում կփոխարինի Հրանտ Բագրատյանը: Տեր-Պետրոսյանի խոսքով` իր ներկացուցչությունը ԱԺ-ում իմաստ կունենար, «եթե ՀԱԿ-ը միայնակ կամ այլ ընդդիմադիր ուժերի հետ մեծամասնություն կազմեր ապագա խորհրդարանում կամ եթե ՀՀԿ-ն կորցներ իր մեծամասնությունը»: ՀԱԿ-ի ղեկավարը նշել է նաև, որ քաղաքակիրթ աշխարհում հաստատված ավանդույթի համաձայն, նախկին նախագահներին չի պատշաճում տեղ զբաղեցնել խորհրդարանում։ Ընդ որում նա ընդգծել է, որ չի պատրաստվում դադարեցնել իր քաղաքական գործունեությունը։ «Թեև համարում եմ, որ լիովին կատարել եմ իմ պարտքը ժողովրդի ու երկրի հանդեպ, սակայն անգամ դա ինձ իրավունք չի տալիս հեռանալ ասպարեզից»,- ասել է Տեր-Պետրոսյանը: Նա հավելել է, որ կշարունակի անել ամեն ինչ՝ «հայ ժողովրդին քոչարյանասերժական չարագործ ավազակախմբից ազատելու համար»։ «Թող ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն իմանան, որ ես կշարունակեմ պայքարն այնքան ժամանակ, որքան կներեն իր ֆիզիկական ուժերը և որքան իր ծառայությունը պահանջված կլինի ժողովրդի կողմից»,- հայտնել է Տեր-Պետրոսյանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |