Մի քանի րոպե անց Երևանում կսկսվի հայկական ընդդիմության հանրահավաքը 31 մայիսի 2011 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Մի քանի րոպե անց Երևանի Ազատության հրապարակում կսկսվի ընդդիմության հանրահավաքը: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ներկա պահին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կայանալիք հանրահավաքի վայրում մի քանի հարյուր մարդ է հավաքվել, մարդիկ շարունակում են մոտենալ հրապարակին: Հանրահավաքը կսկսվի ժամը 19:00-ին: Ինչպես PanARMENIAN.Net ն ավելի վաղ էր հաղորդել, Երևանի Ազատության հրապարակը պատրաստ է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի անցկացմանը, որը սկսվելու է այսօր ժամը 19:00-ին: Արդեն ապամոնտաժվել են ժամանակավոր բեմն ու ամֆիթատրոնը, որոնք տեղադրվել էին մայիսի 28-ին «Գոհար» համույթի համերգի համար` նվիրված Հայաստանի Առաջին հանրապետության օրվան: Այսօրվա հանրահավաքը հատկանշական է լինելու նրանով, որ դրան 2008-ից ի վեր առաջին անգամ մասնակցելու են համաներմամբ ազատ արձակված ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը և ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Հայկական ընդդիմության նախորդ հանրահավաքը կայացավ ապրիլի 28-ին: 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերից հետո 3 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի իշխանություններն արմատական ընդդիմությանը թույլ տվեցին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Ընդհանուր առմամբ հանրահավաքին 6 հազար մարդ էր մասնակցում` ավելի քիչ, քան ընդդիմության նախորդ հանրահավաքներին: Հանրահավաքից հետո Երևանի կենտրոնական փողոցներով ընթացած երթից հետո ցուցարարները վերադարձան Ազատության Հրապարակ և պահանջեցին բողոքի ակցիան շարունակել նստացույցով: Սակայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդներին հաջողվեց մարդկանց համոզել վերադառնալ տուն` կոչ անելով կրկին հավաքվել մայիսի 31-ին: Շատերը լքելով հրապարակը` ի լուր ամենքի հայտարարեցին, որ այլևս չեն գալու ընդդիմության հանրահավաքներին: Միաժամանակ սպասվում է, որ Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի մասնակցության պատճառով հանրահավաքը բազմամարդ է լինելու, չնայած նրան, որ ընդդիմության կողմնակիցների հաղորդագրությունների համաձայն մարզերից Երևան տանող ճանապարհները փակ են, թեև ճանապարհային ոստիկանությունը պնդում է հակառակը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |