ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները դիմել են Երևանին և Բաքվին՝ դիպուկահարներին առաջնագծից հեռացնելու խնդրանքով![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների հանդիպման շրջանակներում Երևանում ավարտվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Համայն Ռուսոի պատրիարք Կիրիլի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը: Ինչպես հայտարարել է Համայն Ռուսոի պատրիարքը, հանդիպումը կարճատև էր, սակայն շատ հաջող: «Մշակվել է հռչակագրի տեքստը, որը մենք այժմ վերջնականապես համաձայնեցրինք ու ընդունեցինք: Ես կցանկանայի նշել ամենակարևորը՝ երեք կողմերը հավատարմություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և հայտարարում են, որ այդ լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքների սկզբունքների վրա»: Պատրիարքը նշել է նաև, որ առաջնորդները սատարում են ԵԱՀԿ ՄԽ ջանքերին: «Մենք խոսում ենք հրադադարի ռեժիմը պահպանելու մասին, որը թույլ է տալիս մարդկանց լավատեսությամբ նայել ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը: Բացի այդ, հոգևոր առաջնորդները հադես եկան նախաձեռնությամբ՝ դիմել երկու երկրների ղեկավարությանը՝ թախանձագին խնդրելով հեռացնել դիպուկահարներին առաջնագծից, որպեսզի այլևս արյուն չհեղվի շփման գծում, որպեսզի այլևս մահեր չարձանագրվեն»: Ըստ պատրիարքի, հրաժարումը ուժի կիրառումից պետք է ներառի բոլոր թվարկված տարրերը: Ըստ նրա, եթե արյուն չհեղվի, կփոխվի բարոյական և հոգեբանական մթնոլորտը, ինչը նոր հեռանկարներ կբացի հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Մենք հարգանքով ու վստահությամբ ենք վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությանը խաղաղ բանակցություններին և աղոթում ենք, որ ինչպես երկու երկրների ղեկավարության, այնպես էլ ժողովրդների փոխհարաբերությունները քայլ առ քայլ դեպի լավը գնան»,-հավելել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |